ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները չորեքշաբթի աջակցել են բանաձևին, որը նպատակ ունի ստիպել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի դեմ հարվածները։ Սա չորրորդ դեպքն է, երբ օրենսդիրները փորձում են սահմանափակել Թրամփի լիազորությունները Իրանի հարցում։ «Այն, ինչ արել է Թրամփը, դառնում է ավելի ու ավելի անընդունելի»,- ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջարեդ Հաֆմանը։ Այժմ բանաձևը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը։               
 

Նիկոլ Փաշինյանը TIME-ին տված հարցազրույցում ասել է, թե որ դեպքում է հնարավոր հրադադար

Նիկոլ Փաշինյանը TIME-ին տված հարցազրույցում ասել է, թե որ դեպքում է հնարավոր հրադադար
07.10.2020 | 16:46

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել TIME -ին՝ ասելով, որ Հայաստանն ու Ղարաբաղը դարձել են քաղաքակրթական առաջնագիծ։


Հարցին, թե չի կարծում, որ հակամարտության նախաշեմին իր կատարած գործողություններով սադրեց Ադրբեջանին, Փաշինյանը պատասխանել է, որ իշխանության գալուն պես պատմական կոչ արեց` առաջարկելով հակամարտության լուծման նոր բանաձև, որը պետք է բավարարեր ինչպես ադրբեջանցիներին, այնպես էլ հայերին: Ըստ նրա, իր հետագա հայտարարություններն արվել են ի պատասխան Ալիևի մաքսիմալիստական դիրքորոշման: Փաշինյանն ասել է, որ որպես զինադադարի պայման, Հայաստանը պնդում է, որ Թուրքիան «դադարեցնի իր ներգրավվածությունը» և «դուրս բերի կամ չեզոքացնի վարձկաններին ու ահաբեկիչներին»: Նա պնդել է, որ վարձկաններն ադրբեջանական գյուղերում հալածում են մարդկանց և թալանում ալկոհոլ վաճառող խանութները՝ պահանջելով, որ նրանք հետևեն շարիաթի օրենքներին: Ըստ Փաշինյանի, ներկայում Ադրբեջանում կան 1500–2000 ահաբեկիչ:

Դիտվել է՝ 5113

Մեկնաբանություններ